8 մայիսի 2013 - 13:02 AMT
Նախախորհրդարանը վաղը Գյումրիում հանրահավաք է անելու

Նախախորհրդարանը Հայաստանում նոր որակի պետություն կառուցելու իր ծրագիրն ուգործնական քայլերը գյումրեցիներին ներկայացնելու նպատակով, մայիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրու թատերական հրապարակում կազմակերպում է հանրահավաք:

Հանրահավաքում ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Սաշուր Քալաշյանը և Նախախորհրդարանի այլ ներկայացուցիչներ ու համախոհներ:

«Ծրագիրը նախատեսում է իշխանափոխության հասնել համակարգից դուրս պայքարի միջոցով՝ ժողովրդի համախմբմամբ ու յուրաքանչյուրքաղաքացու կոնկրետ մասնակցությամբ: Որպես առաջին նախապայման հարկավոր է խուսափել համակարգի հիմնական ծուղակից՝ կեղծընտրություններից, ինչպես նաև դրանց հետևող հուսախաբությունից»,-ասված էնախախորհրդարանի հայտարարության մեջ: