Գ.Մինասյանը` կառավարության կազմի մասին. Նոր դեմքերով չէ, որ պետք է իրականացվեն ծրագրեր![]() 8 մայիսի 2013 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նոր անդամները պատրաստված և պատասխանատու գործիչներ են, ասում է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ նոր նախարարները հանրությանը հայտնի անձիք են, որոնք իրենց աշխատանքի նախկին բնագավառներում ունեցել են լուրջ ձեռքբերումներ: Դիտարկմանը, թե կառավարության կազմը գրեթե անփոփոխ է մնացել, ի՞նչ լուրջ փոփոխությունների կարելի է սպասել, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Նոր դեմքերով չէ, որ պետք է իրականացվեն ծրագրեր, ժամանակը պահանջում է նոր մոտեցումներ: Փոփոխություններն առաջիկայում կդառնան ավելի ու ավելի ակնառու և հենց եկող տարվա սկզբից ցանկացած քաղաքացի այդ փոփոխությունները կզգա իր վրա: Ավելացնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամների նշանակման հրամանագրեր է ստորագրել, փոխվել են միայն երեք նախարարությունների ղեկավարները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |