15 դեկտեմբերի 2005 - 14:24 AMT
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահը աշխատանքային այցով կմեկնի Սոչի
Դեկտեմբերի 16-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ՀՀ ղեկավարին կուղեկցեն արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Արմեն Մովսիսյանը: Սոչիում նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: