10 մայիսի 2013 - 12:35 AMT
Ստավանգերի մրցաշար. Լևոն Արոնյանը 1,5 միավորով 2-րդ տեղում է

Ստավանգերի մրցաշարում 2 տուր է տեղի ունեցել: Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) նկատմամբ և 1.5 միավորով 2-րդ տեղում է:

Մրցաշարի առաջատարը 2 միավորով Սերգեյ Կարյակինն է (Ռուսաստան), նա ուժեղ է եղել Ջոն Լյուդվիգ Համմերից (Նորվեգիա):

1 միավորով 3-8-րդ տեղերն են կիսում Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վան Հաոն (Չինաստան), Վեսելին Թոպալովը (Բուլղարիա) և Պետեր Սվիդլերը (Ռուսաստան):

3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Սվիդլերը: