10 մայիսի 2013 - 12:16 AMT
Մայրաքաղաքում օրվա երկրորդ կեսին հավանական է առատ անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանն, ինչպես և կանխատասվել էր, զգալի նվազել է, առաջիկա օրվա ընթացքում էապես չի փոխվի, բայց երեկոյան արդեն կզգացվի տաքացման միտում: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ այսօր օրվա առաջին կեսին ամենուրեք կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ: Կեսօրից հետո կդիտվի ամպամածության ավելացում և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ, քամի՝ 15-18մ/վրկ, տեղ-տեղ կարկուտ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում օրվա առաջին կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ, օրվա երկրորդ կեսին հավանական է առատ անձրև և ամպրոպ: