10 մայիսի 2013 - 12:49 AMT
Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 3-21-րդ տեղերը

5 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 3-21-րդ տեղերը: 5-րդ տուրում նա սպիտակներով հաղթել է Իվան Լոպես-Սոլգադոյին (Իսպանիա) և վաստակել է 4 միավոր:

Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանն ու Կարեն Գրիգորյանը ունեն 3,5-ական միավոր:

Առաջնության առաջատարը Դավիթ Շենգելիան է (Ավստրիա) 4,5 միավորով: