10 մայիսի 2013 - 12:30 AMT
Անցկացվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց բասկետբոլի առաջնությունները

Անցկացվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց բասկետբոլի առաջնությունները: Տղամարդկանց պայքարին մասնակցում են 6, իսկ կանանց`7 թիմեր:

Տղամարդկանց առաջնությունում ելույթ են ունենում Երևանի «Նաիրի», «Գրանդ Սպորտ» և «Ինժիներ» թիմերը, ինչպես նաև Արթիկի, Գյումրիի և Արցախի թիմերը:

Կանայք ներկայացել են Երևանի «Էրեբունի», «Սլավոնական» և «Նաիրի», իսկ Վանաձորը, Գյումրին, Արթիկը և Արցախը` համանուն թիմերով: Առաջին հանդիպումները կայացել են Գյումրիում և Արթիկում: