10 մայիսի 2013 - 12:33 AMT
Դիմիտրով գյուղի մոտ մեքենա է շրջվել. 4 վիրավոր կա

Այսօր առավտոյան ժամը 08.56-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղիկամրջի մոտակայքում տեղի է ունեցել վթար.առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին «ՎԱԶ-21010» մակնիշի 97 LS 777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին և շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Հ. Ստեփանյանը (ծնվ. 1975թ.) ուղևորներ` Ք. Գևորգյանը (ծնվ. 1990թ.), Խ. Խաչատրյանը (ծնվ. 1992թ.), և Հ. Նազարյանը (ծնվ. 1955թ.) տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ Ք. Գևորգյանի և Խ. Խաչատրյանի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ.Ստեփանյանինը և Հ.Նազարյանինը` ծանր, վերջիններս տեղափոխվել են Երևանի «Էրեբունի« հիվանդանոց: