10 մայիսի 2013 - 13:47 AMT
Բանգլադեշում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի

Բանգլադեշում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի, հայտնում է Բի-բի-սին: Rana Plaza համալիրում գործում էին խանութներ, բանկի բաժանմունք, կարի արտադրամաս:

Ողբերգության պատճառը ռեզոնանսն է եղել: Շենքում ապօրինաբար տեղադրվել են չորս գեներատորներ, սարքերի վիբրացիան համընկել է հազարավոր կարի մեքենաների վիբրացիայի հետ:

Ֆաբրիկայի սեփականատերերը փորձել են հեռանալ Բանգլադեշից, սակայն ձերբակալվել են Հնդկաստանի հետ սահմանին: