10 մայիսի 2013 - 13:05 AMT
Պան Գի Մուն. ՄԱԿ-ը մտադիր չէ հրաժարվել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունից

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր չէ հրաժարվել Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակումների հետաքննությունից այն պատճառով, որ Սիրիայի իշխանությունները թույլ չեն տալիս միջազգային տեսուչների մուտքը երկիր: Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին է հայտարարել է Պան Գի Մունը: «Այս պահին ես մտադրություն չունեմ չեղյալ համարելու այդ առաքելությունը»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Պան Գի Մունը ափսոսանք է հայտնել, որ 15 հոգուց բաղկացած փորձագետների խումբը մինչ օրս չի կարողացել հասնել քիմիական հարձակումների վայրը: «Մենք հուսով ենք, որ սիրիական կառավարությունը թույլ կտա առաքելությանը հետաքննություն անցկացնել»,-ասել է նա: