10 մայիսի 2013 - 13:37 AMT
Լահդար Բրահիմին կօգնի Ռուսաստանին ու ԱՄՆ-ին Սիրիայի հարցով միջազգային խորհրդաժողով պատրաստել

Լահդար Բրահիմին համաձայն է մնալ ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի գծով հատուլ ներկայացուցչի պաշտոնում և կօգնի Ռուսաստանին ու ԱՄՆ-ին Սիրիայի հարցով միջազգային խորհրդաժողով նախապատրաստել: Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Նա հայտնել է, որ օրվա ընթացքում հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որոնց հանդիպմանը մայիսի 7-ին Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի շուրջ խորհրդաժողով հրավիրելու մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: