10 մայիսի 2013 - 13:23 AMT
«Քեռի Վանյա». Պրեմիերա՝ Համազգային պետական թատրոնում

Այսօր և վաղը ժամը 19։00-ին, Համազգային պետական թատրոնում տեղի կունենա Ա.Պ.Չեխովի «Քեռի Վանյա» բեմադրության պրեմիերան։ Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը` Հրաչյա Գասպարյանի, նկարիչ` Անժելա Գալստյան։ Դրամատուրգիայի պատմության ամենաարժեքավոր նմուշներից է «Քեռի Վանյա» տրագիկոմեդիան, որին անդրադարձել են բազմաթիվ մեծ արվեստագետներ:

Բեմադրության մեջ խաղում են թատրոնի դերասաններ Վարշամ Գևորգյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արմինե Անդրեասյանը, Ալեքսանդր Գասպարյանը և Արմինե Պողոսյանը։