Թուրքիան հաջորդ շաբաթ կմարի իր պարտքն ԱՄՀ-ին

Թուրքիան հաջորդ շաբաթ կմարի իր պարտքն ԱՄՀ-ին

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Թուրքիան կմարի իր պարտքն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առջև, ուրբաթ օրը հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Վերջին անդամավճարը կկազմի 421 մլն դոլար: Բացի այդ, պարտքը մարելուց հետո Թուրքիան մտադիր է 5 մլրդ վարկ հատկացնել ԱՄՀ-ին:

Ընդամենը ԱՄՀ հետ համագործակցության ընթացքում Թուրքիային հատկացվել է 50 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---