Վրաստանի իշխանությունները չեն բացառել մարիխուանան օրինականացնելու հնարավորությունը

Վրաստանի իշխանությունները չեն բացառել մարիխուանան օրինականացնելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը թմրամոլության դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում դիտարկում է մարիխուանայի ապաքրեականացման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Ըստ նրա, մարիխուանայի արգելքը այն ձևով, որով դա անում է ներկայիս վրցական օրենսդրությունն, անընդունելի է, գտնում է առողջապահության նախարարը:

Սերգեենկոն նշել է, որ դա չի նշանակում, թե մի օր կարթնանանք ու «կտեսնենք, որ մարիխուանան վաճառվում է դեղատներում»: Ըստ Վրաստանի գործող օրենսդրության, մարիխուանայի ապօրինի պատրաստումն ու պահպանումը անձնական օգտագործման նպատակով պատժվում է ուղղիչ աշխատանքներով, տուգանքով կամ 1 տարվա ազատազրկմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---