ՀՀ փոխվարչապետն աշխատանքային այցով մեկնեց Նյու Յորք

ՀՀ փոխվարչապետն աշխատանքային այցով մեկնեց Նյու Յորք

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում թրաֆիքինգի հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյաննաշխատանքային այցով մեկնեց Նյու Յորք: Ա. Գևորգյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին, որի նպատակն է գնահատել 2010թ-ին ընդունված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի Գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը: Նիստի ընթացում նախատեսվում է նաև ՀՀ փոխվարչապետի ելույթը:

Այցի ընթացքում Ա. Գևորգյանը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի մասնագիտական գործակալությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի համայնքային միջոցառումների, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---