29 հունվարի 2003 - 22:54 AMT
ԼՅՈՒՑԵՌՆՈՒՄ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄՆԵՐԸ
ԱՊՀ յոթ երկրների /Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան/ անցումային տնտեսություններին աջակցող միջազգային կազմակերպությունների Լյուցեռնում տեղի ունեցած
երկրորդ համաժողովի մասնակիցները բարձր են գնահատել Հայաստանի տնտեսության դրական առաջխաղացումները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, ասվում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրությունում: Այնտեղ նշվում է նաեւ, որ վերջին երեք տարներին Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշը, սղաճի կառավարվող մակարդակը, արտաքին պարտքի ցուցանիշների բարելավումը դրական են բնութագրում Հայաստանին եւ ընդգծում են զգալի տարբերությունը` այլ երկրների համեմատությամբ: Համաժողովի հիմնական թեմաներից մեկը` ԱՊՀ երկրների պարտքերի վերաբերյալ պարտավորությունների կատարման հարցն էր: Նշվել է, որ Հայաստանը այդ առումով ոչ մի խնդիր չունի: Համաժողովի մասնակիցները շոշափել են նաեւ խոչընդոտների վերացման հարցը ԱՊՀ երկրների տնտեսությունների ինտեգրման ուղու վրա: Այս առումով Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին գնահատվել է որպես կարեւորեւ գործնական քայլ: