Բելառուսը կոչ է արել ԵԱՀԿ-ին միավորել ջանքերը նեոնացիզմի, ծայրահեղականության ու այլատյացության դեմ պայքարում

Բելառուսը կոչ է արել ԵԱՀԿ-ին միավորել ջանքերը նեոնացիզմի, ծայրահեղականության ու այլատյացության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում բելառուսական պատվիրակությունը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների անունից հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 68-ամյակին: Այդ մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը՝ Ավստրիայում Բելառուսի դեսպանության անունից:

Հայատարարության մեջ շեշտվել է ԱՊՀ ժողովրդների վճռորոշ դերը ֆաշիզմի դեմ հաղթանակում, ինչպես նաև հերոսների և զոհերի լուսավոր հիշատակը վառ պահելու անհրաժեշտությունը:

Համատեղ հայտարարության մեջ նաև կոչ է արվում ԵԱՀԿ-ին միավորել ջանքերը նեոնացիզմի, ծայրահեղականության ու այլատյացության դեմ պայքարում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---