«Բարև Երևան»-ը խնդրել է հետաձգել ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննարկումը

«Բարև Երևան»-ը խնդրել է հետաձգել ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննարկումը

PanARMENIAN.Net - Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը հրավիրվել էր ԿԸՀ՝ ժամը 18:00-ին գումարվող նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի նախատեսվում էր «Բարև Երևան» դաշինքի երեկ ներկայացրած 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննարկում:

Լուսինե Պետրոսյանը գրավոր խնդրել է դիմումի քննարկումը կազմակերպել վաղը, 15:00-ից հետո, քանի որ շուրջ 1500 էջ նյութ է համակարգվում և ֆիզիկապես այդ աշխատանքը ավելի վաղ ավարտել հնարավոր չէ: Համակարգված խախտումները ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի վաղը մինչև օրվա երկրորդ կեսը կներկայացվի ԿԸՀ և կտարածվի լրատվամիջոցներին, որից հետո ԿԸՀ նիստին ներկայացվեն խախտումների վերաբերյալ փաստական աղբյուրները: Այս մասին հայտնում են «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքից Երևանի ավագանու թեկնածու Դանիել Իոաննիսյանի դիմումը 2013թ. մայիսի 5-ի ընտրությունը անվավեր ճանաչելու մասին կքննարկվի այսօր՝ 18:00-ին գումարվող նիստում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---