Հրդեհ՝ բենզալցակայանում. Տուժածների վիճակը ծանր է

Հրդեհ՝ բենզալցակայանում. Տուժածների  վիճակը ծանր  է

PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 17.46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.15-ին, մարվել՝ 18.25-ին: Գ. Մոսյանին պատկանող բենզալցակայանում այրվել են 200 լ տարողությամբ 4 և 20 լ տարողությամբ 20 հատ վառելիքի տարրաներ:

Հրդեհի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Մոսյանը և 1996 թ. ծնված Է. Սահակյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---