ՆԱՏՕ-ն խորացնում է հարաբերությունները Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր գործընկերների հետ

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն խորացնում է հարաբերությունները Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր գործընկերների հետ` մասնավորապես, օգնելով նրանց իրականացնել պաշտպանական ոլորտի բարեփոխումները»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յապ դե Հուպ Սխեֆերը` ելույթ ունենալով Անկարայի Բիլքենթ համալսարանում: «Այսօր ինչպես երբեք մենք պետք է դիտարկենք որոշակի երկրներն ու տարածաշրջանները միասնական տրանսատլանտյան ոսպնյակի միջոցով: Դա վերաբերում է Հարավ-արեւելյան Եվրոպային, Ռուսաստանին եւ Ուկրաինային, Կովկասին եւ Կենտրոնական Ասիային, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկային եւ Մեծ Մերձավոր Արեւելքին: Այդ տարածաշրջաններում դրական փոփոխություններին աջակցության ուղիների որոնումը, ժողովրդավարության եւ կայունության խրախուսումը պետք է միասնական տրանսատլանտյան ջանք լինեն, հակառակ դեպքում դժվար թե մենք կարողանանք հաջողության հասնել», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---