14 մայիսի 2013 - 13:35 AMT
ՀԲՄ-ն բարձր է գնահատել ԶԼՄ-ների դերը բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման հարցում

Մայիսի 14-ին Հայաստանի բանկերի միությունը առաջին անգամ պարգևատրել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տնտեսական և ֆինանսական ոլորտները լուսաբանելու համար: Պարգևները հանձնվել են այդ ոլորտներում 2012թ. ակտիվ աշխատանքի արդյունքների հիման վրա:

«Մթնոլորտը հանրության շրջանում ազդում է ֆինանսական հատվածի զարգացման ու ակնկալիքների ձևավորման վրա: Այդ գործում կարևոր է ԶԼՄ-ների դերը»,-ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

ՀԲՄ ղեկավարը նշել է, որ ԶԼՄ-ների աշխատանքը ազդում է նաև Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման վրա, ուստի իր գլխավորած կազմակերպությունը նոր մոտեցում է որդեգրել՝ խրախուսելով այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց ավանդն են ունեցել այդ գործում 2012թ.: