Դավիթ Խաչատրյան. Ես երկար եմ պայքարել PROFC գոտին նվաճելու համար և մտադիր չեմ այն հանձնել Իգոր Եգորովին

Դավիթ Խաչատրյան. Ես երկար եմ պայքարել PROFC գոտին նվաճելու համար և մտադիր չեմ այն հանձնել Իգոր Եգորովին

PanARMENIAN.Net - Երբ Իգոր Եգորովը մենամարտելու կոչ արեց թեթև քաշային կարգում PROFC-ի չեմպիոն Դավիթ Խաչատրյանին, բոլորը սպասում էին հայ մարզիկի պատասխանին:

«Եգորովի այն խոսքին, որ չեմպիոնները գալիս են ու գնում, կարող եմ մեկ բան ասել՝ քո հերթը դեռ չի եկել: Ես երկար եմ պայքարել PROFC գոտին նվաճելու համար և մտադիր չեմ այն հանձնել քեզ: Ես ընդունում եմ մարտահրավերը և խորհուրդ եմ տալիս ավելի լավ պատրաստվել գոնե մի երկու ռաունդ դիմանալու համար: Ես տեսել եմ քո մասնակցության գոտեմարտերը և չեմ տեսել այնպիսի տեմպ և արագություն, ինչպես, օրինակ, Արսեն Ուբայդուլլաևի մոտ, մարտական այնպիսի տեխնիկա, ինչպես Ալեքսանդր Վոյտենկոյի մոտ, այնպիսի հարվածների տեխնիկա, ինչպես Կիրիլ Սուխոմլինովի մոտ՝ ես նրանց բոլորին հաղթել եմ, եզրակացություններն ինքդ արա»,-ասել է Խաչատրյանը:

Հայ մարզիկը նաև պատասխանել է այն խոսակցություններին, թե նա նվաճել է գոտին ու թաքնվել: Խաչատրյանն ասել է, որ ինքը մարտիկ է և ոչ ոքից չի թաքնվում, պատրաստ է պաշտպանել գոտին ու սեփական անունը ցանկացած արժանի մարզիկի հետ մենամարտում:

«Սեպտեմբերին ես մտադիր եմ պայմանագիր կնքել Bellator-ի հետ և հետագայում ևս կուրախացնեմ իմ երկրպագուներին»,-մարզիկի խոսքերն է մեջբերում profc.ws-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---