ԱՀ ԱԳՆ. ԵԱՀԿ բարձր ծրագրման խմբի այցը Բաքու կապված է բանակցությունների ակտիվացման հետ19 դեկտեմբերի 2005 - 19:55 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղեկավարությունը շահագրգիռ է այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված կազմակերպչական հարցերը ետ չմնան բանակցային գործընթացից, որի կապակցությամբ Ադրբեջան է ուղարկվել ԵԱՀԿ բարձր ծրագրման խումբը, որի կազմում ընդգրկված է 9 սպա: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Բաքվում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ բարձր ծրագրման խումբը ստեղծվել է Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշումների արդյունքում եւ նրա հիմնական նպատակն է տեխնիկական եւ կազմակերպչական հարցերի լուծումը, ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումը: «Վերջին 8 տարիների ընթացքում սա խմբի ներկայացուցիչների առաջին այցն է Ադրբեջան, եւ, կարծում եմ, կապի սպաների այցը կապված է բանակցությունների ակտիվացման հետ»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավարը` հաղորդելով, որ վերջին օրերին խմբի անդամները, որի կազմը անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնվել, ծանոթացել են հրադադարի գոտում տիրող իրավիճակին: Ա.Ազիմովը համաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի դիրքորոշման հետ, որը ավելի վաղ հայտարարել էր, թե բարձր ծրագրման խմբի այցը հիմք է ծառայում «որոշակի լավատեսական եզրակացությունների համար», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |