14 մայիսի 2013 - 14:34 AMT
ԵՄ հետ Ադրբեջանի համագործակցության ներուժը դեռ անհնար է լիովին օգտագործել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված Եվրամիության նախընտրական ուղերձը միանգամայն հստակ է. ապահովել ազատ ու արդար ընտրությունների անցկացում և ընդլայնել քաղաքական երկխոսությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Եվրամիության ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ամփոփելով Բաքու կատարած վերջին այցի արդյունքները:

Ֆյուլեն նշել է, որ Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցության ներուժը դեռ անհնար է լիովին օգտագործել:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը՝ Ֆյուլեն ասել է, որ Եվրամիության առավել ակտիվ մասնակցությունն դեռևս ավելի ակնկալելի է Բալկաններում, քան Լեռնային Ղարաբաղում:

«Ղարաբաղյան կարգավորման միջնորդության համար մենք արդեն ձևավորել ենք ԵԱՀԿ ՄԽ-ն, ձևակերպված են Մադրիդյան սկզբունքները:

ԵՄ-ն նաև ձգտում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության մթնոլորտ ձևավորվի Ռազմավարական գործընկերության շրջանակներում տարբեր ծրագրերին մասնակցելու միջոցով, ասել է Ֆյուլեն: