Թուրքական վերնախավը Ռեյհանլիի պայթյունների համար մեղադրել է Էրդողանին

Թուրքական վերնախավը Ռեյհանլիի պայթյունների համար մեղադրել է Էրդողանին

PanARMENIAN.Net - Թուրք քաղաքական գործիչները, լրագրողներն ու գրողները Էրդողանի կառավարությանն են վերագրում պատասխանատվությունը Ռեյհանլի քաղաքում ահաբեկչությունների համար, որի արդյունքում 46 մարդ զոհվեց և տասնյակ մարդիկ վիրավորվեցին:

Տեղաբնակները պայթյունների համար մեղադրում են այսպես կոչված Սիրիայի ազատ բանակին և կոչ են անում Էրդողանին ու Դավութօղլուին հրաժարական տալ: Թուրքական ԶԼՄ-ները սկսել են խոսել երկրում անվտանգության ապահովման ծրագրի ձախողման մասին, գրում է SANA գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---