Վազգեն Բադալյան. Խավիեր Գալլոյի հետ մենամարտում Դարչինյանն ընտրել էր ճիշտ տակտիկական պլան

Վազգեն Բադալյան. Խավիեր Գալլոյի հետ մենամարտում Դարչինյանն ընտրել էր ճիշտ տակտիկական պլան

PanARMENIAN.Net - Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր սանը տպավորիչ հաղթանակ է տարել մեքսիկացի Խավիեր Գալլոյի նկատմամբ: Դարչինյանը մայիսի 11-ին 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի բռնցքամարտիկին:

«Այս մենամարտում Վիկը գործում էր արագ ու ընտրել էր ճիշտ տակտիկական պլան: Նա շատ թեթև էր աշխատում ռինգում, և մենամարտը շատ դիտարժան ստացվեց: Միայն 2-րդ ռաունդում նա մի փոքր նվազեցրեց արագությունը, սակայն կարողացավ շատ արագ հավաքվել»,-ասել է Բադալյանը:

Ըստ մարզչի, Դարչինյանին հաջողվել է ճիշտ օգտագործել ձեռքերը և խորամանկ հարվածներ հասցնել: Բադալյանը նշել է, որ բռնցքամարտիկն ամբողջ ուժով չէր գործում, սակայն նրա հարվածները ճշգրիտ էին ու տեղին:

Այժմ Դարչինյանը կաշխատի մենամարտ անցկացնել առաջին կիսաթեթև քաշում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիկտոր Տերասասի կամ էլ կիսաթեթև քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Աբներ Մարեսի հետ, որին զիջել է 2010 թվականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---