29 հունվարի 2003 - 18:27 AMT
«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԿԻՍԼՈՎՈԴՍԿՈՒՄ
Նախնական պայմանավորվածության համաձայն, փետրվարի 7-8-ը Կիսլովոդսկ քաղաքում տեղի կունենա «Կովկասյան քառյակի» խորհրդարանների ղեկավարների հերթական հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախատեսվում է ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հանդիպումը: