14 մայիսի 2013 - 17:53 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է Samsung GALAXY S4 սմարթֆոնի վաճառքը

Մայիսի 10-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հասանելի է չորրորդ սերնդի Galaxy S սմարթֆոնը` Samsung GALAXY S4-ը: Սմարթֆոնը հագեցած է մի շարք նորարարական հնարավորություններով, այդ թվում՝ «Group Play»-ով, որը թույլ է տալիս շրջապատողների հետ վայելել երաժշտություն, լուսանկարներ և խաղեր՝ առանց Wi-Fi-ի կամ բջջային ազդանշանի, հայացքով էկրանը կառավարելու «Samsung Smart Pause» հնարավորությամբ, «Dual Camera»-ով, ինչի շնորհիվ կարելի է միաժամանակ լուսանկարել հիմնական և դիմային տեսախցիկներով և այլն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Այս սմարթֆոնը դարձնում է կյանքն ավելի պարզ և լի հաճելի պահերով: Samsung GALAXY S4-ն օգնում է միմյանց ավելի մոտ լինել և ֆիքսել միմյանց հետ անցկացրած պահերը: Սմարթֆոնի հնարավորություններից յուրաքանչյուրը ստեղծված է առօրյան ավելի հեշտացնելու համար: Այն նաև հնարավորություն է ընձեռում վերահսկելու ինքնազգացողությունն ու առողջությունը:

Samsung GALAXY S4-ի արժեքը 370000 դրամ է: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: