14 մայիսի 2013 - 20:25 AMT
143 դպրոցում ԱԻՆ-ը մարտավարական վարժանք կանցկացնի

Վաղը ժամը 12:30-ին Երևանի Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցում ՀՀ ԱԻ նախարարությունը կանցկացնի մարտավարական վարժանք` «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով։

ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վարժանքի նպատակն է` ստեղծված իրավիճակում ստուգել հրշեջ-փրկարարների տեսական գիտելիքների, գործնական ունակությունների և հմտությունների կիրառումը, ինչպես նաև անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը, հրդեհաշիջման աշխատանքներին զուգընթաց մարդկանց փրկելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը և դպրոցի անձնակազմի պատրաստականության մակարդակը։