14 մայիսի 2013 - 20:39 AMT
Հրշեջ-փրկարարները բնակարանում դի են հայտնաբերել

Այսօր ժամը 19.45-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Բաբայան փողոցի թիվ 14 շենքի 16-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին հայտնաբերել Տ. Գոգյանցի դին(ծնվ. 1944 թ.):