Նյու Ջերսիում կցուցադրվի «Ճամփորդություն դեպի Ամասիա» փաստագրական ֆիլմը

Նյու Ջերսիում կցուցադրվի «Ճամփորդություն դեպի Ամասիա» փաստագրական ֆիլմը

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Նյու Ջերսիում կցուցադրվի Ռենդի Բելլի ու Էրիկ Վ. Խաչիկյանի «Ճամփորդություն դեպի Ամասիա» փաստագրական ֆիլմը, հայտնում է Ամերիկայի Արևելյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA-ER)-ը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011թ. դեկտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնում, որը արժանացել է մրցանակի լավագույն փաստագրական ֆիլմ անվանակարգում: Ֆիլմը ներկայացվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնում և Սիդնեյի փառատոնում:

Ֆիմի հեղինակը՝ կոմպոզիտոր Էրիկ Վ. Խաչիկյանը վերադառնում է իր հին տունն Ամասիայում, որտեղից 100 տարի առաջ բռնագաղթվել է նրա տատը Ցեղասպանության ժամանակ: Ոգեշնչված մեկ ընտանիքի պատմությամբ ֆիլմի հեղինակները սեփական ճամփորդությունն են սկսում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---