21 դեկտեմբերի 2005 - 13:30 AMT
Հունվարի 17-ին տեղի կունենա եւս մեկ դատավարություն Ռամիլ Սաֆարովի գործով
Հունվարի 17-ին տեղի կունենա Ռամիլ Սաֆարովի գործով եւս մեկ դատավարություն, որը մեղադրվում է Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Սաֆարովի շահերը պաշտպանող փաստաբան Ադիլ Իսմայլովը հայտարարել է, թե Բուդապեշտի իրավապահ մարմինները եւս մեկ քրեական գործ են հարուցել Ադրբեջանի Զինված ուժերի լեյտենանտ Ռ.Սաֆարովի դեմ: Պատճառը ադրբեջանցի սպայի եւ բանտապահների միջեւ բախումն է: Ըստ Ա.Իսմայլովի, դեռեւս հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում կունենա այս հարցում Ադրբեջանը եւ ինչ կձեռնարկի այս դատավարության կապակցությամբ: Նա ասել է, թե պատրաստ է պաշտպանել Սաֆարովին նաեւ այս դատավարության ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 17-ին: «Անհրաժեշտ է միջոցներ հատկացնել աշխատանքներ կատարելու եւ Հունգարիա մեկնելու համար»: