21 դեկտեմբերի 2005 - 13:35 AMT
Ռուս եւ թուրք դիվանագետները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում կայացել է ռուս-թուրքական Բարձր մակարդակի համատեղ աշխատանքային խմբի հերթական` վեցերորդ նիստը: Խումբը ստեղծվել է «Եվրասիայում Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքական Հանրապետության միջեւ համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ծրագրի» համաձայն, որը երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են դեռեւս 2001 թվականին: Նիստի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները` ներառյալ մերձավորարեւելյան կարգավորումը եւ Իրաքում տիրող իրավիճակը, իրադրությունը Սեւծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Բարձր մակարդակի համատեղ աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում 2006 թվականին: