15 մայիսի 2013 - 13:30 AMT
Լրտեսական սկանդալը չի խանգարի Քերի-Լավրով բանակցություններին

Ամերիկացի դիվանագետի շուրջ առաջացած սկանդալը կարճատև կլինի և Լավրով-Քերի բանակցություններին չի խանգարի: Սակայն, չի բարելավի նաև մթնոլորտը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

Ռուսաստանը persona non grata է հայտարարել ամերիկացի հետախույզ Ռայան Ֆոգլին, որին ձերբակալել են ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակցին անդամագրելու փորձի ժամանակ: