Արքայազն Չարլզը Հայաստան կայցելի մայիսի 28-ի՞ն

Արքայազն Չարլզը Հայաստան կայցելի մայիսի 28-ի՞ն

PanARMENIAN.Net - Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը մայիսին մասնավոր այցով կժամանի Հայաստան, հանդիպումներ կունենա մի շարք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի և հասարակայնության հետ կապերի ղեկավար Լիլիթ Քալանթարյանը, դրանք ըդամենը տեղեկություններ են ու նման պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել՝ նշելով, որ երբ լինի՝ դեսպանատունը տեղյակ կպահի: Սակայն Քալանթարյանը չբացառեց, որ նման բան հնարավոր է.

«Որևէ բան բացառված չէ, բայց դեռ որևէ պաշտոնական տեղեկություն չկա»,- ասաց Լիլիթ Քալանթարյանը:

Նշենք, որ վերջին տեղեկությունների համաձայն արքայազն Չարլզը Հայաստան կայցելի մայիսի 28-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---