ՕԵԿ-ը կառավարության ծրագրին առնչվող դիտողություններն և առաջարկներ ունի

ՕԵԿ-ը կառավարության ծրագրին առնչվող դիտողություններն և առաջարկներ ունի

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:

Քննարկումների արդյունքներով պայմանավորված` Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, Կառավարություն կներկայացնի ծրագրի հետ կապված իր դիտողություններն ու առաջարկությունները:

Քաղաքական խորհուրդը քննարկել է նաև «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր, նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---