16 մայիսի 2013 - 12:10 AMT
Այսօր շախմատի ԵԱ-ում տեղի կունենան վերջին տուրի պարտիաները

Լեհական Լեգնիցեում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Նախավերջին` 10-րդ, տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը միավորները կիսել է Զբինեկ Գրաչեկի (Չեխիա) հետ: Մովսիսյանը 7 միավոր է վաստակել ու նահանջել 13-րդ տեղը:

Հրանտ Մելքումյանը ոչ ոքի է խաղացել Ալեքսեյ Դրեևի հետ (Ռուսաստան): Նա 7 միավորով 25-րդ տեղում է: ԵԱ մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Ալեքսանդր Մոիսեենկոն (Ուկրաինա):

Վերջին տուրը կայանալու է այսօր: