Ստավանգերի գերմրցաշար. Արոնյանը 3-րդ տեղում է

Ստավանգերի գերմրցաշար. Արոնյանը 3-րդ տեղում է

PanARMENIAN.Net - Ստավանգերի գերմրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել չինացի Վան Հաոյի հետ: Ոչ ոքիից հետո Արոնյանը վաստակել է 4 միավոր ու զբաղեցնում է 3-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ռուս Սերգեյ Կարյակինը, որն ունի 5,5 միավոր: Երկրորդ տեղում է Մագնուս Կարլսենը 5 միավորով:

Մայիսի 16-ին շախմատիստները հանգստանում են, իսկ մայիսի 17-ին տեղի կունենա 8-րդ տուրը: Արոնյանը կհանդիպի Վեսելին Թոպալովի, Կարլսենը՝ Հաոյի, Անանդը՝ Ջոն Լյուդվիգ Համմերի, Նակամուրան՝ Ռաջաբովի, իսկ Սվիդլերը՝ Կարյակինի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---