Վիրահայերը վրդովված են Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման փաստով

PanARMENIAN.Net - Վիրահայերի «Նոր սերունդ» միավորումը նամակ է հղել Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Հասանովին, որտեղ վրդովմունք է հայտնվում Նախիջեւանում կատարված բարբարոսական գործողությունների, մասնավորապես, Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի, տապանաքարերի եւ հուշարձանների մեծ մասի ոչնչացման առիթով: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել «Նոր սերունդ» միավորումը: Այդ փաստով «Նոր սերնդի» նախաձեռնությամբ ստեղծվել է խումբ, որը կազմված է Վրաստանի տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից, տեղում վերը նշված փաստերը ուսումնասիրելու նպատակով, որի կապակցությամբ կազմակերպության ղեկավարությունը հույս է հայտնում, որ դեսպանը կաջակցի իրենց Ադրբեջանի համապատասխան կառույցներում` անարգել տեղաշարժվելու եւ դիտարկում անցկացնելու համար: Ռ.Հասանովին հասցեագրված ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Մեզ, Վրաստանի քաղաքացիներիս, վիրահայերի «Նոր սերունդ» միավորման ներակայացուցիչներիս հայտնի է դարձել, որ 2005 թ. դեկտեմբերի 15-ին Նախիջեւանի Ինքնավար հանրապետության տարածքում, Հին Ջուղայում, տեղի են ունեցել բարբարոսական գործողություններ ` ոչնչացվել են հայկական գերեզմանատան խաչքարերի, տապանաքարերի եւ հուշարձանների մեծ մասը, կանգուն մնացածները բարձվել են ավտոմեքենաների վրա եւ գցվել Արաքս գետը: Տեղի ունեցածը` մշակութապատմական եւ պատմական հուշարձանների հանդեպ նման վերաբերմունքը խորապես մտահոգում եւ վրդովեցնում է մեզ: Մենք գտնում ենք, որ նման հուշարձանները, անկախ իրենց պատկանելությունից եւ պատմական ծագումից, ինչպես նաեւ գտնվելու վայրից, ոչ միայն մեկ կոնկրետ ժողովրդի հարստությունն են, այլ նաեւ արժեքավոր են որպես համաշխարհային ժառանգության արժեք: Պարոն դեսպան, կատարվածի կապակցությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ վիրահայերի «Նոր սերունդ» միավորման նախաձեռնությամբ ստեղծվել է խումբ, որը կազմված է Վրաստանի տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից, տեղում վերը նշված փաստերը ուսումնասիրելու նպատակով, որի կապակցությամբ թույլ տվեք հույս հայտնել, որ կգտնենք Ձեր աջակցությունը Ադրբեջանի համապատասխան կառույցներում` անարգել տեղաշարժվելու եւ դիտարկում անցկացնելու համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---