Լեոնարդո դի Կապրիոն բացել է Կաննի 66-րդ կինոփառատոնը

Լեոնարդո դի Կապրիոն բացել է Կաննի 66-րդ կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ի երեկոյան բացվեց Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնը: Բացումը կատարեց Լեոնարդո դի Կապրիոն, որը գլխավոր դերն է կատարում «Մեծն Գեթսբին» ֆիլմում, հայտնում է Agence France-Presse-ը:

Կարմիր ուղեգորգի վրա հայտնվեցին նաև Սթիվեն Սփիլբերգը, Նիկոլ Քիդմանը, Քերի Մալիգանը: Արարուղությունը վարում էր ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն:

Ժյուրին ղեկավարում է Սթիվեն Սփիլբերգը, գրում է Լենտա.ռու-ն: Ժյուրիի կազմում են նաև հնդկուհի Վիդյա Բալանը, ճապոնացի ռեժիսոր Նամոի Կավասեն, բրիտանացի ռեժիսոր Լինն Ռեմսին, դերասաններ Դանիել Օտեյը, Նիկոլ Քիդմանը և Քրիստոֆ Վալցը, ռեժիսորներ Էնգ Լին և Քրիստիան Մունջիուն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---