
Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է «Սպայկա» ընկերությունում բռնկված հրդեհով: ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանն ասել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է: «Օդի աղտոտման վտանգ չկա»,-ասել է նա:
Բացի այդ, Տիգրան Սարգսյանը հանձնարարել է գյուղնախարար Սերգո Կարապետյանին դիտարկել ընկերությանը նոր տարածքների տրամադրման հարցը գյուղմթերքի մթերման համար, քանի որ ընկերությունը վերջին տարիներին ընդլայնել է իր գործունեությունն ու ակտիվորեն աշխատում էր բերքի մթերման ոլորտում:
Մայիսի 15-ին 23:58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում, հայտնում է ԱԻՆ լրատվական գոևրծակալությունը:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան:Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել գազածխապաշտպան ծառայության օղակը, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: