Իտալիայում կայանալիք ԵԱ կմասնակցեն 11 հայ սամբիստներ

Իտալիայում կայանալիք ԵԱ կմասնակցեն 11 հայ սամբիստներ

PanARMENIAN.Net - Մայիսի 17-21-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի մարտական և մարզական սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, թեև իրենք ֆինանսական սղության պատճառով հնարավորություն չեն ունեցել ուսումնամարզական հավաք անցկացնելու և հավաքականը ողջ կազմով համալրելու, սակայն մեծ սպասելիքներ ունեն:

Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Տիգրան Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը, Սոսե Բալասանյանը (52 կգ), Գայանե Խաչատրյանը (60 կգ), Արեն Անտոնյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) և Արտյուշա Մկրտչյանը (+100 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---