Կառավարությունն առաջին անգամ եվրապարտատոմսեր կթողարկի

Կառավարությունն առաջին անգամ եվրապարտատոմսեր կթողարկի

PanARMENIAN.Net - Կառավարությունը մայիսի 16-ի նիստում հավանություն է տվել եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի հետ պայմանագիր կնքելու որոշմանը: Միջազգային իրավախորհրդատու ընտրելու նպատակով ընտրվել են այդ շուկայում գործող լավագույն հինգ կազմակերպությունները, որոնց առաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկվել: Հինգ ընկերություններից առաջարկ են ներկայացրել չորսը, որոնցից ընտրվել են երկուսը` և ընկերությունները, և այդ ընկերությունների ներկայացուցիչները հրավիրվել են Երևան` իրենց կողմից ներկայացված առաջարկները քննարկելու և բանակցություններ վարելու նպատակով: Հանդիպումներին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության ընթացիկ հաշվի պակասուրդի ֆինանսավորման, ինչպես նաև տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովման համար անհրաժեշտ է լինելու կապիտալ ներհոսք, որը միայն ուղղակի ներդրումների և պետական բյուջեի արտաքին միջոցների ներգրավման հաշվին, հաշվի առնելով նաև պետական պարտքի հետ կապված սահմանափակվածությունները, հնարավոր չի լինի ապահովել: Վարաչպետը նշեց, որ այս տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում ապագա տարիների պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն իրականացնել եվրապարտատոմսերի թողարկման միջոցով, քանի որ դրանով կլուծվի ոչ միայն բյուջեի ապագա պակասուրդների ֆինանսավորման հարցը, այլ նաև հնարավորություններ կստեղծի մասնավոր հատվածի համար մուտք ունենալու միջազգային կապիտալի շուկաներ:

Այլ կերպ ասած, եթե երկիրը չունի միջազգային կապիտալի շուկայում թողարկված պարտատոմսեր, ապա տվյալ երկրի տնտեսությունը ընդհանուր հաշվով դուրս է միջազգային ֆինանսական քարտեզից, ինչը մասնավոր հատվածի համար խիստ ծախսատար է դարձնում առանց պետության «գնանշման» միջազգային շուկաներում արժեթղթեր թողարկելը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ գործում Հայաստանին պրոֆեսիոնալ աջակցություն է հարկավոր այդ ոլորտում փորձ ձեռք բերելու համար, հարկ կլինի նաև ուշադիր հետևել համաշխրահային շուկաների տվյալներին:

Վարչապետը հավեկեց նաև, որ հաջող տեղաբաշխման դեպքում, Հայաստանը մտադիր այս տարի մարել Ռուսաստանից վերցծար կայունացման վարկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---