ԼՂՀ նախագահը ծանոթացել է Քաշաթաղի շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին

ԼՂՀ նախագահը ծանոթացել է Քաշաթաղի շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև և այնտեղ ծանոթացել սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:

Կովսական քաղաքում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ և զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ` նշելով, որ ենթաշրջանի առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծումը մշտապես կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Այնուհետև Նախագահ Սահակյանն այցելել է Թոնդիրգետի ոսկու հանքավայր և ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Երկրի ղեկավարն ընդգծել է լեռնահանքարդյունաբերական այս գործարանի նշանակությունը Քաշաթաղի շրջանի և ամբողջ հանրապետության կյանքում` նշելով, որ այն կլուծի միաժամանակ և սոցիալ-տնտեսական, և ժողովրդագրական մի շարք խնդիրներ:

Նույն օրը նախագահն այցելել է նաև «Հադրութի ագրոտնտեսություն» ՓԲԸ-ի Արաքսի մասնաճյուղ և ծանոթացել կառույցի աշխատանքներին: Նախագահը նշել է, որ նման ենթակառուցվածքի առկայությունն Արաքսի հովտում կնպաստի գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող այս տարածքի զարգացմանը, ինչը նաև շոշափելի դերակատարություն կունենա հանրապետության ողջ ագրոարդյունաբերական համալիրի առաջընթացի ապահովման գործում:

Բակո Սահակյանն այցելել է նաև հանրապետության հարավում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ծանոթացել նոր զորանոցի շենքի պայմաններին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---