16 մայիսի 2013 - 13:08 AMT
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Կրակովում

Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կրակով, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: