Փորձագետ. Կուսակցություններն իրենք են ստեղծել այս ստվերային համակարգը

Փորձագետ. Կուսակցություններն իրենք են ստեղծել այս ստվերային համակարգը

PanARMENIAN.Net - Կուսակցություններն իրենք են ստեղծել այս ստվերային համակարգը, իսկ հասարակությունն այդ համակարգի զոհն է դարձել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց փորձագետ Մանվել Սարգսյանը և նկատեց, որ պետք է հասկանալ, թե որտեղ է սկսվում և ավարտվում իշխանությունը, ինչ է նշանակում ընդդիմություն: Նա կարծում է, որ այժմ կուսակցությունները փորձում են պարզապես ինչ-որ դերում ներկայանալ:

«Տարբեր քաղաքական ուժեր տարիներ շարունակ բողոքարկում են ընտրությունների արդյունքները՝ մինևնույն ժամանակ համոզված լինելով, որ ազատ ընտրություններ երկրում գոյություն չունեն»,- ասաց Մանվել Սարգսյանը: Նա նկատեց նաև, որ այդ նույն կուսակցությունները մասնակցում են ընտրություններին, գալիս են նույն արդյունքին, բողոքարկում են, հետո սկսում մտածել, թե ինչ է կատարվում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---