Ավագանու ընտրություններ. Թիվ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը ևս ներգրավվել է որպես մեղադրյալ16 մայիսի 2013 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը, հայտնում է դատախազության մամլո ծառայությունը: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Է.Մանուկյանը, վիճակահանությամբ հանդիսանալով այդ ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկ և ծրար տրամադրող անձ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ.Մխիթարյանին Երևանի ավագանու ընտրությունների օրը`2013թ. մայիսի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, տրամադրել է միանգամից երեք ծրար և երեք քվեաթերթիկ` մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու նպատակով: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով: Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 13-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի ընտրող Դ.Մխիթարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |