ԵԱ արդյունքներով Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը կմասնակցեն աշխարհի Գավաթին16 մայիսի 2013 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Լեհական Լեգնիցայում այսօր ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Լավագույն 24 շախմատիստները հնարավորություն ստացան հանդես գալ աշխարհի Գավաթի խաղարկությունում: Հայաստանի ներկայացուցիչներից այդ ցուցակում հայտնվեցին Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր: Նույնքան միավոր վաստակեցին ևս 8 շախմատիստներ, սակայն լրացուցիչ ցուցանիշով Մովսիսյանը զբաղեցրեց 7-րդ, իսկ Մելքումյանը` 10-րդ տեղը: Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ Ալեքսանդր Մոիսենկոն (Ուկրաինա): Վերջին տուրում Մովսիսյանն առավելության հասավ ադրբեջանցի Նիջաթ Մամեդովի նկատմամբ, իսկ Մելքումյանն ուժեղ գտնվեց Քսաբա Բալոխից (Հունգարիա): Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը, չնայած առաջնությունում գրավեց 76-րդ տեղը, բայց ևս կմասնակի աշխարհի Գավաթին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |