ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջեւանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնեն նամակ են հղել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւին, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնում Նախիջեւանի հայկական գերեզմանոցում հայկական խաչքարերի, տապանաքարերի եւ հուշարձանների ոչնչացման փաստով, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Ուղերձում կոնգրեսականները բողոք են հայտնել հայկական խաչքարերի ոչնչացման բարբարոսական գործողությունների դեմ` նշելով, որ նման գործողություններ եղել են նաեւ 2002 թվականին, երբ 10 հազար խաչքարերից կանգուն մնացին միայն 2 հազարը: Ուղերձում նաեւ մատնանշվում են Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհրդի եւ մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում: «Լինելով միջազգային հանրության անդամ, Բաքուն պարտավոր է պաշպանել մշակութային եւ պատմական ժառանգությունը: Անտեսելով այդ պարտավորությունները, Ադրբեջանի կառավարությունը ի չիք է դարձնում ԱՄՆ եւ միջազգային հանրության ջանքերն, ուղղված կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»,-նշվում է Ջ.Նոլենբերգի եւ Ֆ.Փալոնեի նամակում:



Կոնգրեսականները կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել Ջուղայի հինավուրց գերեզմանոցում կատարվող վանդալիզմի գործողությունները եւ զեկույց նախապատրաստել հասցված վնասի մասին` հետագայում իրավիճակի կարգավորման նպատակով: Ադրբեջանի կառավարությունը համագործակցության կոչ է անում միջազգային փորձագետների հետ մշակութային արժեքների պաշտպանության ծրագիր մշակելու եւ նման գործողությունների կրկնությունը ապագայում կանխելու համար: «Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչներն անցյալ շաբաթ հանդիպել են Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց հետ եւ տեղեկացրել նրանց հայկական հուշարձանների ոչնչացման փաստերի մասին, որպես ապացույց ներկայացնելով միջադեպի վայրում արված լուսանկարները, որի շնորհիվ ԱՄՆ պաշտոնատար անձիք հասկացան այս խնդրի ողջ լրջությունը»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---