Dorians-ը «Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչում է (վիդեո) 17 մայիսի 2013 - 00:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ մայիսի 16-ին, շվեդական Մալմյո քաղաքում կայացավ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը, այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող Dorians խումբը, որը ելույթ ունեցավ 11-րդը։ Ի դեպ, առաջին անգամ է, որ Հայաստանը մրցույթին ներկայանում է ռոք խմբով։ «Lonely planet» երգի երաժշտության համահեղինակն է ռոք երաժշտության կենդանի լեգենդ, բրիտանական Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է: Եզրափակիչում Dorians-ը կմրցի Հունգարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի, Մալտայի, Հունաստանի, Ռուսաստանի, Մոլդովիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Բելառուսի, Դանիայի, Բելգիայի, Ուկրաինայի ու Նիդերլանդների, ինչպես նաև մեխանիկորեն եզրափակիչ անցած Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի ու Գերմանիայի ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում է 39 երկիր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |